ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու օրինագիծը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու օրինագիծը



ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային, Իսրայելին ու Թայվանին ռազմական օգնություն ցուցաբերելու, Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու նպատակով բռնագրավելու և Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օրինագծերին։ Սա բխում է քվեարկության արդյունքներից։
Ուկրաինային 60,64 մլրդ դոլարի չափով աջակցության օրինագծին կողմ է քվեարկել 311 կոնգրեսական, դեմ` 114-ը: