Էստոնիայի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը:
«Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները և առաջին սահմանային նշանի տեղադրումը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։
Ակնկալում ենք տեսնել գործընթացի շարունակությունը»,- ասված է գրության մեջ: