Հայաստանը տրամադրված է խաղաղության. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

Հայաստանը տրամադրված է խաղաղության. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը



Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ալմաթիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ իր բացման խոսքում նշել է, որ Հայաստանը տրամադրված է խաղաղությանը և խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը:
«Մենք բանակցային գործընթացին ներգրավված ենք շատ կառուցողական: Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները»,- ասել է Միրզոյանը:
Բայրամովն էլ հայտարարել է, որ Բաքուն շատ մեծ ուշադրություն է հատկացնում այս գործընթացին, և պատրաստ է շարունակել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն։
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի դրական աշխատանք կատարել հաջորդ երկու օրերին, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս բաց մնացած հարցերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: