ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը 10.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը
		10.05.2024 . Միջազգային


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին հորդորում է կրկին դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը:
 
Բանաձևին կողմ է քվեարկել 143 պետություն, 9 երկիր դեմ է քվեարկել, այդ թվում՝ Արգենտինան, Հունգարիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Չեխիան, 25-ը՝ ձեռնպահ: 
 
Փաստաթուղթը բաղկացած է 9 կետից: Նշվում է, որ բացառիկ հիմունքներով և առանց նախադեպ ստեղծելու անհրաժեշտ է Պաղեստինին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում օժտել մշտական անդամի մի շարք ընթացակարգային իրավունքներով: Մասնավորապես, Պաղեստինը կկարողանա ընդգրկվել մերձավորարևելյան հարցերով նիստերի խոսնակների ցուցակում, փոփոխություններ առաջարկել, ինչպես նաև ընթացակարգային առաջարկություններով հանդես գալ մի խումբ երկրների անունից:
 
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Պաղեստինը մնում է դիտորդ պետության կարգավիճակում և այդպիսով ձայնի իրավունք չունի Գլխավոր ասամբլեայում, իսկ նրա ներկայացուցիչները չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմինների պաշտոններում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին