Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունի ռուսական ուժերի քանակի և Խարկովի շրջանի պաշտպանությունը ճեղքելու ծրագրերի մասին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին և ամրապնդում պաշտպանությունը Խարկովի ուղղությամբ: Զելենսկին վստահեցրել է, որ ջանքեր են գործադրվում ապահովելու բոլոր դիրքերը: Նա կոչ է արել գործընկերներին՝ օգնել Կիևին և աջակցության փաթեթներ տրամադրել:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով էլ՝ Խարկովի ուղղությամբ մարտեր են, ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում: