Ռուսաստանը հայտնել է, որ ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Լուգանսկի Ռովենկի քաղաքին, ինչպես նաև Բելգորոդի մարզին և Բելգորոդ քաղաքին:
Տեղական իշխանությունների տվյալով՝ Ռովենկիում զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ութը, Բելգորոդի մարզում էլ տուժել է ութ խաղաղ բնակիչ:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեն կհետաքննի Բելգորոդի մարզի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի գնդակոծությունների փաստերը, կպարզեն տեղի ունեցածի հանգամանքները, բոլոր մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի»,- նշել են գերատեսչությունից։
Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի խոսքով՝ հարվածը, ենթադրաբար, հասցվել է ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներով՝ կասետային զինամթերքով։