Եգիպտոսի ներկայացուցիչներն անսպասելի չեղարկել են հանդիպումներն իսրայելցի գործընկերների հետ 13.05.2024 . Միջազգային

Եգիպտոսի ներկայացուցիչներն անսպասելի չեղարկել են հանդիպումներն իսրայելցի գործընկերների հետ
		13.05.2024 . Միջազգային


Եգիպտոսի պաշտոնյաները չեղարկել են իսրայելցի պաշտոնյաների հետ ծրագրված բանակցությունները տարաձայնությունների սրման պատճառով, հաղորդում է i24 հեռուստաալիքը։

Լրատվականի տվյալներով՝ դրանք կապված են Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ Կահիրեի մտահոգությունների հետ։

Աղբյուրի համաձայն՝ այդ որոշումը հետևում է Հարավային Աֆրիկայի՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած հայցին Եգիպտոսի աջակցությանը, որով Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում պաղեստինցի բնակչության ցեղասպանության համար:

Անցյալ շաբաթ Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը Սինայի թերակղզում գտնվող զորքերին զգուշության կոչ է արել այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի կողմից գրավել է «Ռաֆահ» սահմանային անցակետը:

Եգիպտոսը նաև ուժեղացրել է հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներն այդ տարածքում:

Ըստ ԱՄԷ The National թերթի՝ իսրայելական բանակի մուտքը Ռաֆահի անցակետ պաղեստինյան կողմից, որը միակ ցամաքային ճանապարհն է դեպի անկլավ և նախկինում Իսրայելի վերահսկողության տակ չի եղել, առաջացրել է Եգիպտոսի ​​հասարակության վրդովմունքը:

Ռաֆահը Գազայի հատվածում վերջին խոշոր բնակավայրն է, որտեղ Իսրայելը դեռ չի իրականացրել մեծ գործողություն պաղեստինյան զինյալների դեմ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին