Բուդապեշտը վետո է կիրառել ռուս-ուկրաինական կարգավորման հարցով Եվրոպայի խորհրդի բանաձևի նկատմամբ՝ տեղեկացրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Խորհուրդն այսօր մի փաստաթուղթ էր ընդունելու, որով ցանկանում էր ճանաչել միայն նախագահ Զելենսկու խաղաղության բանաձևը, իսկ դա անընդունելի է»,- համոզմունք է հայտնել դիվանագետը: Նա պնդել է՝ խաղաղությունը հնարավոր կլինի, եթե բանակցությունների սեղանի շուրջ հավաքվեն պատերազմող բոլոր կողմերը:
Սիյարտոն կոչ է արել Արևմուտքին ռազմական մատակարարումների և հնարավոր միջուկային պատերազմի մասին խոսելու փոխարեն իրական բանակցություններ նախաձեռնել։
«Ես խնդրեցի, որ բանաձևում խաղաղության մյուս ծրագրերն էլ ներառվեն, բայց մեծամասնությունը մերժեց այդ առաջարկը։ Ես էլ վետո կիրառեցի»,- մանրամասնել է Սիյարտոն: