Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկ ժամից Թավրիզ կուղարկվեն երկու ինքնաթիռ, ուղղաթիռներ (դրանց քանակը ճշտվում է – խմբ.) և 50 փրկարար՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի որոնման աշխատանքներին:
Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հայտարարությունը:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահին և երկրի արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի Արևելյան Ատրպատական նահանգում:
Ուղղաթիռի վայրէջքի հնարավոր վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին