Իսրայելական ուժերը շարունակել են զորաշարժերը Ռաֆահի՝ տեղահանվածների ճամբարի տարածքում

Իսրայելական ուժերը շարունակել են զորաշարժերը Ռաֆահի՝ տեղահանվածների ճամբարի տարածքում


Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում պայթյուններ են եղել: Reuters գործակալության տվյալով՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի պահանջին՝ Իսրայելական ուժերը շարունակել են Ռաֆահի տեղահանվածների ճամբարի տարածքում զորաշարժերը: Օրերս ճամբարը ենթարկվել էր հրթիռակոծության, ինչի հետևանքով խաղաղ պաղեստինցիներ էին զոհվել: Ռազմական գործողություններ են նաև Ջաբալիա քաղաքում: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 36,000 պաղեստինցի է զոհվել, շուրջ 82.000 մարդ վիրավորվել է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։