Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին