ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին օրինագիծ

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին օրինագիծ



Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը։
Փաստաթուղթը ենթադրում է, որ օտարերկրացիները, որոնց նկատմամբ կսահմանվի նման ռեժիմ, չեն կարողանա առանց թույլտվության փոխել Ռուսաստանում գտնվելու վայրը, դուրս գալ բնակության տարածաշրջանից, վարել տրանսպորտային միջոց, գույք ձեռք բերել, գրանցել ամուսնություն:
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նաև ներքին գործերի մարմինների՝ օտարերկրացիներին արտաքսելու մասին որոշումներ կայացնելու իրավունքի մասին նախագիծը: