Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը


Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը:

 

Ըստ հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը և Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակում իրականացվող աշխատանքները: Օրակարգում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ներկայիս վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումները:

 

Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Ադրբեջանի նկատմամբ, իբր, տարածքային պահանջներ ունենալու համար: Նա նշել է, թե, իբր, դա է խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը։