Կիևն ու Մոսկվան 90-ական ռազմագերի են փոխանակել

Կիևն ու Մոսկվան 90-ական ռազմագերի են փոխանակել



Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ՝ կողմերից յուրաքանչյուրը հանձնել է 90 մարդու, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Նախորդ անգամ Մոսկվան և Կիևը գերիներին փոխանակել էին մայիսի 31-ին։ Այդ ժամանակ երկու կողմը վերադարձրել էր 75 գերու: Նույն օրը ռուսական կողմին է հանձնվել 45 զինվորի աճյուն, իսկ 212-ը՝ ուկրաինական կողմին: Փետրվարին Մոսկվան և Կիևը գերիներ են փոխանակել «100-ը 100-ի դիմաց» բանաձևով։
Հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական գերության մեջ է գտնվում 1348 ռուս զինվորական, իսկ Ռուսաստանն ունի Ուկրաինայի զինված ուժերի 6465 գերեվարված զինծառայող։