Սեուլի մերձակայքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկների պատճառով

Սեուլի մերձակայքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկների պատճառով



Չորեքշաբթի Հարավային Կորեայի Ինչհոնի միջազգային օդանավակայանը ժամանակավորապետ դադարեցրել է աշխատանքը՝ տարածքում աղբատար օդապարիկների հայտնաբերման պատճառով, որոնք թռել էին ԿԺԴՀ-ից, գրում է The Guardian-ը։
Աղբյուրը նշում է, որ նման միջադեպերն Ինչհոնի օդանավակայանում առաջին անգամ չեն։ Այն գտնվում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանից ընդամենը 40 կմ հեռու։
Վերջին օրերին Հյուսիսային Կորեայի տարածքից դեպի հարավ բաց է թողնվել աղբ տեղափոխող մոտ 350 օդապարիկ, որոնցից մոտ 100-ը վայրէջք են կատարել Սեուլում և Հարավային Կորեայի ամենաբնակեցված Կյոնգիդո նահանգի հյուսիսային մասում:
Աղբի պարկերում եղել են պլաստիկե շշեր, մարտկոցներ, կոշիկի մասեր և նույնիսկ գոմաղբ։
ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ այսպես արձագանքում է իր տարածքում Փհենյանի դեմ հարավկորեական թռուցիկների տարածմանը: