Իրանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկության համար 59 հազար ընտրատեղամաս է բացվել երկրում և աշխարհի 95 երկրում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանի ընտրատեղամասում քվեարկել է առաջին րոպեներին։ Նա իրանցիներին հորդորել է քվեարկությանը մասնակցել՝ որպես իրենց երկրի համար «հստակ անհրաժեշտություն»: Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ Մերի Ներսիսյանն է ներկայացնում: