Հուլիսին Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման 18 փաստ է հայտնաբերվել, հայտնում է բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Նույն աղբյուրի համաձայն՝ հուլիսին Վրաստանում ապօրինի անտառաօգտագործման 178 փաստ է հայտնաբերվել, որից 124-ը վերաբերում է փայտի ապօրինի հատմանը և տեղափոխմանը, իսկ 54-ը՝ արհեստանոցների և ապօրինի սղոցագործական ձեռնարկությունների կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտումներին։