Բորժոմիի քաղաքապետարանի բոլոր հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարին։ Այս մասին տեղեկություն է տարածում Բորժոմիի քաղաքապետարանը։
Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Զաալիշվիլին, Սակրեբուլոյի փոխնախագահ Գիորգի Փերաձեն և Ռեսուրս- կենտրոնի ղեկավար Խաթունա Խարազիշվիլին անձամբ են շնորհավորել Բորժոմիի թիվ 3 հանրային դպրոցի և Դաբա Ծաղվերիի հանրային դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարին։
«Բորժոմիի քաղաքապետարանի խորհրդի մեծամասնության պատգամավորները և քաղաքապետի ներկայացուցիչներն անձամբ են շնորհավորել իրենց տարածքային միավորում գտնվող դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Բորժոմիի քաղաքապետարանը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ ուսումնական տարի»,-նշված է տեղեկատվության մեջ։