Երկու ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի որսի 12 դեպք

Երկու ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի որսի 12 դեպք

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները չվող թռչունների որսի սեզոնի բացումից հետո երկու ամսվա ընթացքում հայտնաբերել են ապօրինի որսի 400 դեպք։ Դրանցից 12-ը Սամցխե-Ջավախքում են։

Հայտնաբերված խախտումներից 382-ը արգելված զենքի տեսակների կամ մեթոդներով որսի փաստեր են։ «Ապօրինի որսի ամենաշատ դեպքերը՝ 96, գրանցվել են Սամեգրելո-Վերին Սվանեթիում։ Իմերեթիում հայտնաբերվել է 91 խախտում, Շիդա Քարթլիում՝ 58, Մցխեթա-Մթիանեթիում՝ 46, Քվեմո Քարթլիում՝ 37, Գուրիայում՝ 35, Կախեթիում՝ 12, Սամցխե-Ջավախքում՝ 12, Աջարիայում՝ 7, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում-2 խախտումներ։

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Թբիլիսի քաղաքի վարչական սահմաններում կանխել են ապօրինի որսի 4 դեպք։ Նրանց խոսքով, ապօրինի որսի դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները որսի սեզոնին շուրջօրյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Վրաստանի ողջ տարածքում։

Բացի այդ, Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծով (153) ստացված յուրաքանչյուր հաղորդագրությանն անմիջապես պատասխան է տրվում։