Հաջիևը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները

Հաջիևը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ընդունել են Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականը և նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավարը:
 
Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները:
 
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել են նաև երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցեր: