Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա


Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին հնարավորություն են տվել վերաիմաստավորելու իր հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ:

«Մենք փորձեցինք չհրահրել ռուսներին և նրանց հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները»,- ասել է Աշ-Շարաան:

Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Աշ-Շարաան նշել է, որ Իսրայելը պատրաստվում էր մտնել Սիրիա՝ որպես պատրվակ օգտագործելով Իրանի ներկայությունը, սակայն այժմ այդ պատրվակը կորցրել է արդիականությունը։

Աշ-Շարաան տեղեկացրել է նաև, որ կապեր է պահպանում արևմտյան երկրների դեսպանատների հետ ու բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ Դամասկոսում վերջինիս ներկայացուցչության վերականգնման շուրջ: