Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության ղեկավարությունը։ Նրանց հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ընթացիկ գործընթացների վերաբերյալ կառավարության տեսլականին և առաջիկա առաջնահերթություններին։ Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է երկրի եվրոպական ուղուն, և եվրաինտեգրման առումով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը դա է վկայում։
«Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ռեժիմով։ Վարչապետը պատասխանել է բիզնեսին առնչվող բոլոր հարցերին։ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հավելյալ հանդիպել բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր դիրքորոշումներ ունեն կառավարության կուրսի վերաբերյալ։ Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին 100-ից ավելի բիզնեսի ներկայացուցիչներ»,- ասվում է տեղեկատվության մեջ։