ՆԱՏՕ-ն քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը դադարեցնելու հնարավորությունը. Սիկորսկի

ՆԱՏՕ-ն քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը դադարեցնելու հնարավորությունը. Սիկորսկի

ՆԱՏՕ-ի մի շարք ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել պաշտոնապես Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի միակողմանի դադարեցմանը։ Այդ մասին Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը ստորագրվել է 1997 թվականի մայիսին։ Փաստաթղթում նշվում էր, որ կողմերը «միասին կկառուցեն կայուն և համապարփակ խաղաղություն եվրատլանտյան տարածաշրջանում՝ հիմնված ժողովրդավարության և անվտանգության սկզբունքների վրա»։ Ակտում նշված է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «միմյանց հակառակորդներ չեն համարում»։

Համաձայն ակտի՝ դաշինքը պարտավորվել էր մշտական ​​հիմունքներով չտեղակայել լրացուցիչ նշանակալի մարտական ​​ուժեր անդամ երկրների տարածքում, իսկ Ռուսաստանը պետք է համապատասխան զսպվածություն ցուցաբերեր Եվրոպայում իր սովորական զինված ուժերի տեղակայման հարցում։

Լեհաստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կքննարկեն միջուկային զսպման ուղղությամբ դաշինքի քայլերը՝ ի պատասխան ռուսական համապատասխան հայեցակարգում կատարված փոփոխությունների: