Հայաստանը մեծ քայլեր է անում Պուտինից հեռու մնալու համար, և Հարավային Կովկասը, որը զերծ է ռուսական և իրանական ազդեցությունից, կլինի խաղաղ ու բարգավաճ, ինչպես երբևէ։
Այս մասին իր X էջում գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։
«Ես ողջունում եմ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը: Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկում ռազմական հանցագործ Պուտինից հեռու մնալու համար: Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից զերծ Հարավային Կովկասը կլինի ավելի խաղաղ և բարգավաճ, քան երբևէ»,- գրել է Վիլսոնը: