Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո Դ՛Անտուոնոյին։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկրների միջև երկկողմ համագործակցության օրակարգն ու ապագա ծրագրերը։
«Զրույցն անդրադարձել է տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացներին և մարտահրավերներին։ Ընդգծվել է միջազգային ձևաչափերում համագործակցության կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկրում ընթացող գործընթացները։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Եվրամիության հարաբերություններին և ապագա հեռանկարներին առնչվող հարցերին։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։