Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում սեպ խրելու փորձերը դատապարտված են ձախողման. Զախարովա

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում սեպ խրելու փորձերը դատապարտված են ձախողման. Զախարովա


«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում սեպ խրել փորձողները դատապարտված են ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Շատերը ցանկանում են դրանից օգուտ քաղել, սակայն հաջողության չեն հասնի, քանի որ ձախողման են դատապարտված այն ժողովուրդների և երկրների միջև սեպ խրելու փորձերը, որոնք ունեն նման համատեղ պատմություն, պատասխանատվության գոտի, այդ թվում՝ տարածաշրջանային, և զարգացման նման հեռանկարներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նա հավելել է, որ Մոսկվան Բաքվի հետ հարաբերություններում պատրաստ է կառուցողական ճանապարհով լուծել բոլոր խնդրահարույց հարցերը: