Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Վրաստանում կարմրուկի 142 դեպք է գրանցվել։ Ինչպես պարզաբանել է Իվանե Չխաիձեն, դեպքերի առանձնակի աճ է գրանցվում Սամցխե-Ջավախքում և Թբիլիսիում։
«Վրաստանում աճ կա, թեև ոչ այնքան կտրուկ, որքան այլ երկրներում։ 2022-ին գրանցվել է կարմրուկի 12 դեպք, 2023-ին՝ 26, իսկ 2024-ին՝ 337։ 2025-ի առաջին չորս ամիսներին երկրում կարմրուկի 142 դեպք է գրանցվել։ Աշխարհի շատ երկրներում գրանցվել է նաև մահացության դեպքեր։
Եթե նայենք Վրաստանի շրջաններին, ապա ամենաբարձր աճը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում է։ Դեպքերի հատկապես աճ է նկատվում Սամցխե-Ջավախքում և Թբիլիսիում։ Մահվան միակ դեպքը գրանցվել է 2022 թվականին՝ նույնպես Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանից»,- ասել է Չխաիձեն։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ կարմրուկից մահացած երեխան պատվաստված չի եղել և որևէ ուղեկցող լուրջ պաթոլոգիական հիվանդություն չի ունեցել», — ասել է Չխաիձեն։