Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը

Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից՝ նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։

Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։

«Դամբարանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս», — ասված է կտակում:

Հայտնի է, որ Ֆրանցիսկոս պապի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել: Նրա մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան:

Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։