Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը


Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։

Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի այս տարվա մարտի վերջին:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Իրանն ավարտում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացման ընթացակարգերը: Եվրասիական տնտեսական միությունը 2016 թվականին հավանություն է տվել Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին: 2024 թվականի դեկտեմբերին Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ է ստացել։