Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր


Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է տեղի ոստիկանությունը X-ի իր միկրոբլոգում:

«Մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունից հայտնել են որ վարորդը ձերբակալվել է, սակայն միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։