Պուտինը հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Պուտինը հայտարարել է  Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել, հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի գիշերը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի գիշերը 00:00-ից, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն»,- ասված է հայտարարության մեջ։

«Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծել է Կրեմլը։

Ռուսաստանի իշխանությունները զգուշացրել են, որ «ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Կիևը կսատանա համարժեք և արդյունավետ պատասխան»։

Միաժամանակ, «ռուսական կողմը կրկին հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու առանց նախապայմանների խաղաղ բանակցություններին, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառների վերացմանն ու միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»։