Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները:
Սերգեյ Լավրովն ու Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ փոխգործակցության արդիական հարցեր, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանյանի հարաբերությունների սրացումը:
Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Նախարարները քննարկել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։