Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հնդկաստան, որտեղ մասնակցել է երկու երկրի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, հանդիպել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախարարների ներկայությամբ ստորագրվել են փաստաթղթեր: Նախատեսվում է նաև Արաղչիի հանդիպումը Հնդկաստանի նախագահի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածության աճը: Հնդկաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Պակիստանի տարածքին հասցված հարվածները եղել են թիրախային, և Հնդկաստանը չի ցանկանում հետագա սրացում:
Օրեր առաջ Աբբաս Արաղչին պաշտոնական այց էր կատարել նաև Իսլամաբադ, որտեղ ևս քննարկել էր Պակիստան-Հնդկաստան հարաբերությունների լիցքաթափման հնարավորությունները:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: