Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ: ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Կիևի կողմից հազվագյուտ հանածոների մասին պայմանագրի վավերացումը և խաղաղությանն ուղղված հետագա ջանքերը։ Զելենսկին կրկնել է՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի և ակնկալում է, որ Մոսկվան կհամաձայնվի այդ առաջարկին։
«Կիևը պատրաստ է բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով։ Սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա, որ լուրջ է տրամադրված պատերազմը դադարեցնելու հարցում», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։