Գերիների փոխանակման հարցը կախված է Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքներից. Պեսկով

Գերիների փոխանակման հարցը կախված է Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքներից. Պեսկով


Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, որ Լոնդոնը, Փարիզը, Վաշինգտոնը և Բեռլինը չեղարկել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, և Կիևը կարող է հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։

«Եվրոպական երկրների որոշումը հակասում է ռուս-ուկրաինական քաղաքական կարգավորմանն ուղղված Մոսկվայի ձգտումներին»,- նշել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր փոխանակման հնարավորությանը: Նրա խոսքով՝ դա կախված է Ուկրաինայի հետ հետագա բանակցությունների արդյունքներից:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակումը: Այն տևել է 3 օր՝ մայիսի 23-25-ը։ Կողմերը պայմանավորվածությունը ձեռք էին բերել Ստամբուլում: