ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ եթե իր վարած քաղաքականությունը չլիներ, ՌԴ-ն լուրջ խնդիրների կբախվեր։
Truth Social-ում Թրամփի հերթական գրառման մեջ նշված է․
«Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանին բազմաթիվ վատ զարգացումներ կսպասվեին, Ռուսաստանի համար շատ վատ կլիներ։ Պուտինը կրակի հետ է խաղում»։