Ուկրաինայի պաշտպանության նախարար, բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը պնդում է, որ Ուկրաինան Ռուսաստանին փաստաթուղթ է ուղարկել՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։
«Ես ռուսական ղեկավարության ղեկավարին եմ ուղարկել մեր փաստաթուղթը, որն արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինան դեմ չէ ՌԴ հետ հանդիպմանը, բայց նախքան դա սպասում է ՌԴ-ի կողմից հուշագրի։
«Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպմանը և սպասում ենք նրանց հուշագրին, որ հանդիպումը զուր չանցնի և կարողանա իրականում մոտեցնել պատերազմի ավարտը»,- գրել է նա։