Սամցխե-Ջավախեթի նահանգապետ Զաալ Գելաշվիլին և Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին, ծանոթացան մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին։
Իվլիտա գյուղում վերանորոգվում են I և III փողոցների վրա գտնվող առկա կամուրջները։ Նախագծի շրջանակներում կառուցվում են 18 և 14 մետր երկարությամբ նոր կամուրջներ, որոնց լայնությունը կկազմի 7 մետր։
Քաղաքի տեսքը բարելավելու նպատակով շարունակվում են Ռաբաթի բնակավայրի Գոգեբաշվիլի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի արտաքին ճակատի և մուտքերի վերանորոգումը։
Ախալցխա քաղաքում Ասպինձա փողոցի թիվ 44 հասցեում սկսվել են վերանորոգման աշխատանքներ։ Նախագծի իրականացումից հետո կկազմակերպվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող սպորտային ենթակառուցվածք, որտեղ դասընթացներից բացի հնարավոր կլինի անցկացնել առաջնություններ և մրցումներ։
Ացկուրի գյուղում ընթանում են ներքին ճանապարհների վերանորոգումներ։ Ճանապարհի 1900 մետրանոց հատվածում տեղադրվում է բետոնե ծածկույթ, կառուցվում են կողային պատեր, հանգույցներ, բակերի մուտքեր, տեղադրվում են երկաթբետոնե ակոսներ և մետաղական ցանցեր։
Ենթակառուցվածքային նախագծերը ֆինանսավորվում են տեղական բյուջեից և մարզերում իրականացվող նախագծերի հիմնադրամից։