Ինչպես է խցանումների դեմ պայքարում Չինաստանը

Ինչպես է խցանումների դեմ պայքարում Չինաստանը


22 միլիոն բնակչություն ունեցող Գուանչժոուում խցանումներ գրեթե չեն լինում։

Լրագրողական խմբին ուղեկցող Սան Ջոն Յանը պատմում է, որ բոլոր մեքենաները չէ, որ ամեն օր կարող են երթևեկել։ Քաղաքում երթևեկությունը սահմանափակված է` ըստ շաբաթվա օրերի ու ավտոմեքենաների պետհամարանիշների։ Օրինակ` երկուշաբթի փողոց դուրս գալու իրավունք չի տրվում վերջում 1 և 6 թվով պետհամարանիշ ունեցող մեքենաներին։ Կարգը խախտելու դեպքում նախատեսված է հարյուր յուան տուգանք։ Ընդ որում` դա կրկնվում է երեք ժամը մեկ, եթե նա շարունակում է չթույլատրված օրը մեքենա վարել։ Այս սահմանափակումները չեն վերաբերում կանաչ համարանիշներով մեքենաներին։ Դրանք էլեկտրականներն են։

Բենզինով կամ հիբրիդային մեքենաները կապույտ համարանիշ ունեն։ Գուանչժոու քաղաքում շատ տարածված են հեծանիվները և մոպեդները, որոնց համար առանձնացված գոտիներ կան։ Երթևեկության սահմանափակումները գործում են Չինաստանի խոշոր քաղաքներում` արդեն ավելի քան 15 տարի։ Այս քաղաքներում մեքենա գնելու իրավունք ունեն նրանք, որոնք հինգ տարի աշխատել և հարկ են վճարել տվյալ քաղաքում:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով