Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ կարկուտը վնասել է բնակելի և այլ շենքերի տանիքները, կոտրել պատուհանների ապակիները և վնասել այգիները:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը հայտնում է, որ մինչ այժմ վարչակազմը ստացել է տանիքների վնասման վերաբերյալ 4 բողոք, որոնք կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից: Նրա խոսքով՝ եթե մեկը վնասվածք է ստացել կարկուտի պատճառով, նա պետք է դիմի քաղաքապետարան բողոքով:
Նինոծմինդայում ուժեղ կարկուտ է տեղացել հունիսի 14-ին: