Ախալցխայում  կայացավ ֆոլկլորային երեկո

Ախալցխայում   կայացավ ֆոլկլորային երեկո

Ախալցխայի  Մասնագիտական  տիկնիկային թատրոնի դահլիճում կայացավ ֆոլկլորային երեկո։
Համերգին մասնակցեցին Ախալցխայի և Բորժոմիի «Մեսկեթի» և «Բորժոմի» ֆոլկլորային համույթները։
Միջոցառումը տեղի ունեցավ Ախալցխայի և Բորժոմիի քաղաքապետերի, ինչպես նաև «Ախալցխայի մշակութային հաստատությունների միության»  և Ախալցխայի Մասնագիտական  տիկնիկային թատրոնի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի քաղաքապետի առաջին տեղակալ Իլյա Զարդիաշվիլին, նահանգապետ Դավիթ Լոմիձեն, նահանգապետի տեղակալ Գիորգի Միքելաձեն, նահանգապետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքային հասարակության ներկայացուցիչներ։