Պաշտոնական Երևանն ու Բաքուն, պայմանավորվածության համաձայն, միաժամանակ հրապարակել են Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
«Այս Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»,- ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաձայնագրում նշվում է, որ կողմերը նախկին ԽՍՀՄ Հանրապետությունների միջև սահմանները համարում են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և այդ հիմքով ճանաչում ու հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։
Փաստաթղթով կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից:
Մանրամասները՝ Վովա Մուշեղյանի ռեպորտաժում։
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով