Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին
Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը կրող ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։ Այդ մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթի առանցքում Հայաստանի ներուժի, մարդկային կապիտալի և ապագայի տեսլականի կարևորությունն էր։ Դեսպանն ընդգծեց, որ երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ…
