Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել  ATACMS հրթիռներով. NYT

Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել ATACMS հրթիռներով. NYT

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ չեղարկել է Ուկրաինայի կողմից ATACMS հեռահար հրթիռների կիրառությունը Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու վերաբերյալ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ որոշումը զգալի փոփոխություն է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ: Սպիտակ տան ղեկավարը դա կայացրել է…

Read More
Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Կիևում Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայային ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ օրակարգում են եղել իրավիճակը ՌԴ Կուրսկի մարզում և պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր ներգրավումը:   Ճապոնացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Տակեշի Իվայան մտահոգություն է հայտնել, որ հակամարտությանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ասիայի վրա։   Նախարարները…

Read More

Փարիզի արվարձանում անհայտ անձը ռեստորանում պատանդներ է վերցրել

Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանում անհայտ անձը պատանդներ է վերցրել՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատերն է: Նա պատանդ է վերցրել իր չորս աշխատակիցների և բարիկադավորվել շենքում: Հեռուստաալիքի տվյալով՝ Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է դեպքի վայրը: Ժամանել են նաև փրկարարների անձնակազմեր: Լe Figaro թերթն էլ հայտնել է, որ պատանդներ վերցրած անձը հայտարարել է ինքնասպանություն գործելու…

Read More

Ճապոնիայի արտգործնախարարը ժամանել է Կիև

Ճապոնիայի արտգործնախարար Իվայա Տակեշին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ հայտնել է ճապոնական Kyodo պարբերականը: Նշվում է, որ նախարարը ժամանել է, որպեսզի ցույց տա Տոկիոյի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և վերահաստատի աջակցությունը Կիևին: Ճապոնացի դիվանագետը բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ նա կայցելի Կիևի մոտակայքում գտնվող Բուչա քաղաք:

Read More
Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին: Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ հրդեհից հետո տաճարի զանգերը հնչել են առաջին անգամ, և որ մոտ ապագայում տեղի կունենա տաճարի վերաբացումը:

Read More
Ուկրաինան չորս տեսակի հրթիռ է մշակել. Զելենսկի

Ուկրաինան չորս տեսակի հրթիռ է մշակել. Զելենսկի

Ուկրաինան մշակել է չորս տեսակի հրթիռ, և այժմ շարունակվում են դրանց փորձարկումները՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ դրոնների և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության գործում Ուկրաինան դեռ մեծ արդյունքների չի հասել, բայց որոշ հաջողություններ գրանցել է: Ուկրաինայի նախագահը նշել է, որ զինատեսակների արտադրության համար մեծ գումարներ են ներդրվում։

Read More
Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի, վիրավորներինը հատում է 14500-ը՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:   ՑԱՀԱԼ-ն արդեն մի քանի օր շարունակ հարվածում է Բեյրութի արվարձաններին: Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են միայն «Հըզբոլլահի» օբյեկտները, հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները: Նաև նշվում է, որ զինված ուժերը մինչև հարվածներ հասցնելը կոչ է անում…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 26-ին անցած խորհրդարանի ընտրության վերջնական արձանագրությունը: Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունում հաղթել է 53,93 տոկոս ձայներով և ստացել 89 մանդատ: Քննարկման ժամանակ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա: Նիստը ստիպված են եղել հետաձգել: Ընտրական հանձնաժողովի դիմաց էլ ցույցեր…

Read More
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական…

Read More
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցին։   Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի…

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ՝ հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պատրաստվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Թուրք պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստանդարտացման ոլորտում: Նա նշել է, որ Թուրքիան ադրբեջանական կողմին է տրամադրել թուրքական չափանիշները և նպաստում է այդ երկրի…

Read More
Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի, քանի որ դա ԱՄՆ նոր վարչակազմի «մոտեցումն է, նրանց խոստումն ամերիկյան հասարակությանը»: Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ:…

Read More
Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի չափով աջակցության հատկացմանը։ Այն կտրամադրվի Եվրոպական աջակցության հիմնադրամից: «Կիևը բավարար չափով կատարել է բարեփոխումների պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին այս փաթեթը ստանալու համար»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես հատվածի, աշխատաշուկայի կանոնների ու էներգետիկ շուկայի կարգավորման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում փոփոխությունների մասին…

Read More
Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի և առևտրի նախարարների համատեղ նիստում: Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում այդ տարածաշրջանի տնտեսությունների մասնաբաժինը արդեն հասել է 70%-ի, իսկ հաշվարկների գրեթե 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով: Պանկինը նաև նշել է, որ Ռուսաստանն ապահովում է…

Read More
Շոլցը Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ

Շոլցը Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 2022 թ. դեկտեմբերից ի վեր՝ սա Պուտին-Շոլց առաջին հեռախոսազրույցն է: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչքան անհրաժեշտ…

Read More
Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Օրբան

Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Օրբան

Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք հանգեցնում են էներգակիրների գների բարձրացման և խաթարում Եվրոպայի մրցունակությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա անդրադարձել է Եվրամիության ղեկավարների՝ նոյեմբերի 8-ին Բուդապեշտում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Եվրոպայի մրցունակության մասին հռչակագրին: Փաստաթուղթն ուղղված է նավթի, գազի, էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը։ «Էներգակիրների գները պետք…

Read More
Աբխազիայում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել

Աբխազիայում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել

Աբխազիայում բողոքի ցույցերը շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիային մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ: Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել, պայթյուններ են հնչել: Որոշ ցուցարարների հաջողվել է մուտք գործել խորհրդարանի տարածք: Ընդդիմադիրները դեմ են, որ վավերացվի Հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագիրը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է…

Read More
ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին. կան զոհեր

ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին. կան զոհեր

ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին, կան զոհեր: Իսրայելական կողմը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ՑԱՀԱԼ-ը հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 300 թիրախի, որոնցից 40-ը՝ մայրաքաղաքում։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում վերջին էսկալացիայի հետևանքով զոհերի թիվը հասնում է 3400-ի, վիրավորներինը հատել է 14.400-ը: Ըստ իսրայելական կողմի՝ սեպտեմբերի 30-ից ի վեր «Հըզբոլլահի» դեմ մարտերում…

Read More
Պուտինն ու Ալիևը հետաքրքրություն են հայտնել ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցում

Պուտինն ու Ալիևը հետաքրքրություն են հայտնել ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը դիտարկել են արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով օգոստոսին Պուտինի՝ Ադրբեջան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև օրերս Բաքվում Ռուսաստանի վարչապետի շփումները ադրբեջանցի պաշտոնյաների հետ:   Կողմերը հաստատել են, որ հետաքրքրված են՝ համակողմանիորեն…

Read More
Խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա. Բայրամով

Խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը, նշել՝ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա: Բայրամովի խոսքով՝ բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը դեմ առ դեմ շփումներն են, սակայն ներկայումս ադրբեջանական կողմը կենտրոնացած է COP29-ի վրա: «Այդ պատճառով հանդիպումների անցկացումը մինչև դեկտեմբեր հնարավոր չէ։ Դեկտեմբերը կամ հունվարը այլ…

Read More
Ուկրաինայի իշխանությունն աշխատում է երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա

Ուկրաինայի իշխանությունն աշխատում է երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա

Ուկրաինայի իշխանությունն ակտիվորեն աշխատում է պատերազմական պայմաններում երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա՝ հայտնել է Ուկրաինայի նախագահը: Նշվում է, որ այն ուղղված է լինելու ներքին կարողությունների և հնարավորությունների ամրապնդմանը: Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը որոշ մանրամասներ է ներկայացրել:   Ծրագիրը բաղկացած է լինելու 10 կետից, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի և մշակութային ինքնիշխանության մասին: Ներառված է նաև զենքի ներքին արտադրության…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսական ուժերը հարվածել են Օդեսային: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնի է մեկ զոհի մասին, կան վիրավորներ:   Տեղական իշխանության տվյալով՝ տուժել է նաև հիմնական ջեռուցման խողովակաշարը:   Ռուսական կողմն էլ հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը տասնյակ անօդաչուներով թիրախավորել են Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի շրջանը և Ազովի ծովի տարածքը: 

Read More
Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին աջակցելու գործում. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին աջակցելու գործում. Կոբախիձե

Մեր երկիրը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում՝ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: «Չնայած մեր հարևան երկրների միջև առկա հակամարտություններին՝ Վրաստանին միշտ հաջողվել է վարել ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն, որը նպաստել է մեր տարածաշրջանում առավելագույն խաղաղության հաստատմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը, հավելելով՝ պատրաստ է է՛լ ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ բանակցություններին…

Read More
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը հարցեր

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը հարցեր

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հանդիպումը, որը Թուրքիա է ժամանել պաշտոնական այցով: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Նախարարները բանակցություններ են վարել մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Որոշ աղբյուրներ նշում են, որ Անկարան և…

Read More
Ռուսաստանը կփորձի ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը. Ռյուտե

Ռուսաստանը կփորձի ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը. Ռյուտե

«Ռուսաստանը կօգտագործի ձմեռը որպես զենք և կփորձի ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ուստի բոլորը պետք է մեծացնեն աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ նրան հակաօդային հակահրթիռային պաշտպանություն տրամադրելով՝ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Ադազի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա հանդիպել է Լատվիայի նախագահին և հետևել զորավարժությունների ընթացքին: Ռյուտեն անդրադարձել…

Read More
Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Մահացու անձրևները վերադառնում են Իսպանիա: Վալենսիայում 220 մարդու կյանք խլած և համատարած ավերածություններ առաջացրած ջրհեղեղից երկու շաբաթ անց հարվածի տակ է հայտնվել հարավային Մալագա նահանգը: Տեղական իշխանություններն աղետի մասին նախազգուշացումներ են ուղարկել բնակիչներին և Գուադալորս գետի մոտ ապրող 3000 մարդու խնդրել լքել իրենց տները: Նահանգում փակ են դպրոցներն ու խանութները: Օդերևութաբանները զգուշացնում են, որ եղանակային նոր…

Read More
Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել ՏԻՄ ընտրություններում ռուսաստանցիներին ձայնի իրավունքից զրկելու սահմանադրական փոփոխությանը

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել ՏԻՄ ընտրություններում ռուսաստանցիներին ձայնի իրավունքից զրկելու սահմանադրական փոփոխությանը

Հինգշաբթի կայացած նիստում Էստոնիայի կառավարությունը հաստատել է Սահմանադրության փոփոխությունը, որը հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին զրկում է մունիցիպալ ընտրություններում ընտրելու իրավունքից։ Այդ մասին հայտնել է Ինտերֆաքս գործակալությունը: Խոսքը վերաբերում է Էստոնիայում մշտական ​​հիմունքներով բնակվող Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 70 հազար քաղաքացուն։ 2021 թվականի մունիցիպալ ընտրությունում քվեարկել է այն ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող…

Read More
Պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու եմ՝ իրականացնելու Թրամփի արտաքին քաղաքականության ծրագրերը. Ռուբիո

Պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու եմ՝ իրականացնելու Թրամփի արտաքին քաղաքականության ծրագրերը. Ռուբիո

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որով նա հաստատում է սենատոր Մարկո Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու իր որոշումը, սենատորը X-ի իր էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարությունը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է, և ես զգացված եմ այն վստահությամբ, որ նախագահ Թրամփը ցուցաբերում է իմ հանդեպ»: Ռուբիոն վստահեցրել է, որ պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու է՝ իրականացնելու…

Read More
Ամստերդամում բերման է ենթարկվել մոտ 300 պաղեստինամետ ցուցարար

Ամստերդամում բերման է ենթարկվել մոտ 300 պաղեստինամետ ցուցարար

Նիդերլանդներում հակաիսրայելական կրքերը չեն հանդարտվում: Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից մոտ մեկ շաբաթ անց կրկին հարյուրավոր մարդիկ են հավաքվել մայրաքաղաքի Դամ հրապարակում՝ խախտելով քաղաքային իշխանությունների՝ զանգվածային հավաքների արգելքը: Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 պաղեստինամետ ցուցարարի, ովքեր չեն ենթարկվել ցրվելու պահանջին: Ամստերդամից հետո իսրայելցի ֆուտբոլիստներին պատրաստվում է ընդունել Փարիզը:  Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների…

Read More
Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում վրդովմունք է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ԵՄ-ին, Ֆրանսիային և Նիդերլանդներին ուղղված մեղադրանքների կապակցությամբ: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,-գրել է…

Read More