ԵՄ երեք երկիր կոչ է արել Վրաստանում անցկացնել արդար ընտրություն

ԵՄ երեք երկիր կոչ է արել Վրաստանում անցկացնել արդար ընտրություն

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի եվրոպական հարցերով նախարարները համատեղ նամակ են ուղղել Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով «ազատ և արդար ընտրություն» անցկացնել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկիրը Եվրամիությանը մոտեցնելու վրաց ժողովրդի ցանկությունը։ Միաժամանակ, եվրոպական հարցերով նախարարները մտահոգություն են հայտնել Թբիլիսիի եվրոպական ապագայի վերաբերյալ և կոչ են արել Վրաստանի բնակչությանը մասնակցել…

Read More
Խաղաղության պայմանագրի կնքումը կախված է Հայաստանից ու Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից․ Միլլեր

Խաղաղության պայմանագրի կնքումը կախված է Հայաստանից ու Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից․ Միլլեր

Միացյալ Նահանգները ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի կապել Ադրբեջանում կայանալիք COP-ի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ցանկանում էինք տեսնել դեռ մի քանի ամիս առաջ ու ձգտում էինք այդ պայմանագրի կնքմանը՝ ի վերջո հուսալով, որ կհասնենք դրան։ Բայց պայմանագրի ստորագրումը կախված է երկու…

Read More
Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով

Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես…

Read More
Հռոմը դադարեցրել է Իսրայելին զենքի վաճառքի լիցենզիաների տրամադրումը

Հռոմը դադարեցրել է Իսրայելին զենքի վաճառքի լիցենզիաների տրամադրումը

Իտալիան կասեցրել է Իսրայել զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում գործողության մեկնարկից հետո՝ հայտարարել է Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնին։ «Գազայի հատվածում իսրայելական օպերացիայի մեկնարկից հետո իտալական իշխանություններն անմիջապես կասեցրել են Իսրայել ռազմական նյութերի արտահանման լիցենզիաների տրամադրումը: Հոկտեմբերի 7-ից հետո կնքված ոչ մի պայմանագիր չի իրականացվել»,- հայտարարել է Մելոնին՝ ելույթ ունենալով…

Read More
Դաշինքը կշարունակի աջակցել Կիևին՝ հակառակ Պուտինի. Ռյուտե

Դաշինքը կշարունակի աջակցել Կիևին՝ հակառակ Պուտինի. Ռյուտե

ՆԱՏՕ-ն չի վախենա ռուսական սպառնալիքներից և կշարունակի աջակցել Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից: Այդպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի՝ այդ պաշտոնում Գերմանիայի Վիսբադենում գտնվող՝ Ուկրաինային աջակցող առաքելության կենտրոնակայան իր առաջին այցի ժամանակ։ «Մեր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն է, որ մենք կշարունակենք և կանենք ամեն ինչ, որ նա չհասնի…

Read More
ՄԱԿ-ի խաղաղապահները կմնան Լիբանանում իրենց դիրքերում. Euronews

ՄԱԿ-ի խաղաղապահները կմնան Լիբանանում իրենց դիրքերում. Euronews

UNIFIL-ի խաղաղապահները Լիբանանում կմնան իրենց դիրքերում, չնայած նրանց վերատեղակայելու՝ Իսրայելի կոչերին՝ Իսրայելի պաշտպանության բանակի և «Հըզբոլլահի» միջև մարտերի ֆոնին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի ղեկավարը՝ հաղորդում է Euronews-ը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնել է ՄԱԿ-ի խաղաղապահներին ուղղված իր կոչը՝ «ժամանակավորապես լքել ռազմական գործողությունների գոտին»: Նա «բացարձակապես կեղծ» է անվանել մեղադրանքները, թե Իսրայելը դիտավորյալ…

Read More
Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհի հատվածները

Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհի հատվածները

ԿԺԴՀ-ն պայթեցրել է իր կողմից Հարավային Կորեա տանող ճանապարհների հատվածները՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։ «Հյուսիսային Կորեան կեսօրին մոտ պայթեցրել է Գյոնգի և Դոնգհե ճանապարհների հատվածները ռազմական սահմանազատման գծից դեպի հյուսիս»,- ասվում է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ: Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատասխան գործողությունների պատրաստությունը: Սեուլը դատապարտել…

Read More
Օդային հարձակում Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղի վրա. կա ավելի քան 20 զոհ

Օդային հարձակում Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղի վրա. կա ավելի քան 20 զոհ

Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով՝ հայտնում են իշխանությունները: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ հարձակումը տեղի է ունեցել Այտու գյուղում, որը հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված։ Այդ վայրը բավականին հեռու է Բեյրութից և այլ շրջաններից, որտեղ սովորաբար հարձակվում է իսրայելական բանակը՝ գրում է BBC-ն։ Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ հարվածն ամբողջությամբ ավերել է…

Read More
Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական ռազմական օբյեկտներին, ոչ թե նավթային կամ միջուկային՝ գրում է Washington Post-ը։ Ըստ պարբերականի՝ դա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։ Վերլուծաբանները մտավախություն ունեին, որ հարձակումն իրանական նավթային օբյեկտների վրա կարող է առաջացնել աշխարհում էներգակիրների գնաճ, իսկ…

Read More
Լոնդոնը չեղարկել է Վրաստանի հետ բանակցությունները. դեսպան Գարեթ Ուորդ

Լոնդոնը չեղարկել է Վրաստանի հետ բանակցությունները. դեսպան Գարեթ Ուորդ

10 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop Dialogue-ը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։ Բացի այդ, բրիտանական կողմը չեղարկել է պաշտպանական ոլորտում պատրաստվող բարձր մակարդակի բանակցությունները և կասեցրել կիբերանվտանգության ծրագիրը: Այս մասին InterpressNews առցանց պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ «Մենք…

Read More
Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը շնորհավորել է Գաֆարովային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ խորհրդարանական բարեկամության խմբերն արդեն ձևավորվել են, և ժամանակն է, որ երկու երկրի խորհրդարանները շարժվեն հարաբերությունների խորացման ուղղությամբ: Նա շեշտել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է: «Հավատացած ենք, որ Իրանն ու հարևան…

Read More
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: «Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրաքի հետ համագործակցության ընդլայնման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասել է նախագահը և հավելել, որ հարևանների հետ…

Read More
ՀԱՄԱՍ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Իսրայելի ագրեսիան դադարեցնելու հարցում

ՀԱՄԱՍ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Իսրայելի ագրեսիան դադարեցնելու հարցում

Իսրայելը սկսել է իրականացնել այսպես կոչված «Գեներալների պլանը», որը ենթադրում է Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերաբնակեցնել հարավում, հաղորդել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին է դիմել՝ խնդրելով օգնել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։

Read More
ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները երկուշաբթի սկսել են իրենց ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքը: Երկու շաբաթ տևող զորավարժանքին մասնակցում է ավելի քան 60 կործանիչ, որոնք կարող են կրել ամերիկյան միջուկային զենք։ Նրանք թռչելու են Արևմտյան Եվրոպայի վրայով։ «Միջուկային զսպումը դաշնակիցների անվտանգության հիմնաքարն է»,- ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, «Steafast Noon-ը…

Read More
Արևմտյան Բալկանները՝ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում.Euronews

Արևմտյան Բալկանները՝ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում.Euronews

Բրյուսելը հատուկ ուշադրություն է դարձնում Արևմտյան Բալկանյան երկրներին, քանի որ այս տարածաշրջանը միաժամանակ գտնվում է Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության տակ, գրում է Euronews-ը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում, ԵՄ-Արևմտյան Բալկանների գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալել է վեց պետության ղեկավարներին։ Բանակցություններին մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ անդամ ինը երկրի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։…

Read More
ԵՄ-ն ընդլայնել է Մոլդովայի ընդդիմության նկատմամբ պատժամիջոցների ցանկը

ԵՄ-ն ընդլայնել է Մոլդովայի ընդդիմության նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Երկուշաբթի ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել հինգ անձի և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք պատասխանատու են «Մոլդովայի Հանրապետությունը ապակայունացնող գործողությունների համար»: «ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը Մոլդովայի ժողովրդի օրինական ձգտումներին: Այսօրվա պատժամիջոցների ցուցակները ևս մեկ ներդրում են Մոլդովայի կայունությանը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Միաժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին՝ Մոլդովայում իրադրության…

Read More
Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը դադարեցվել Է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով: Ներկայիս ճգնաժամը հաղթահարելուց հետո Թեհրանը կորոշի՝ վերադառնալ այդ բանակցություններին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպես, հայտնել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Այժմ այդ անուղղակի բանակցությունները դադարեցվել են տարածաշրջանում հատուկ իրավիճակի պատճառով։ Մենք ոչ մի հիմք չենք տեսնում երկխոսության համար, քանի…

Read More
«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր

Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել են, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»։ Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։ Ինչպես հայտնում է Times of Israel-ը, վկայակոչելով նախնական հետաքննության…

Read More
Լիտվայում մեկնարկում են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Լիտվայում մեկնարկում են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Հոկտեմբերի 14-ին Պաբրադում գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, որը գտնվում է Բելառուսի հետ Լիտվայի սահմանի մոտ, մեկնարկել են Strong Griffin 2024 զորավարժությունները։ Դրանց կմասնակցի ավելի քան 2500 զինվորական ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից, ներգրավված կլինի 250 միավոր տեխնիկա։ Լիտվայի զինված ուժերը հայտնել են, որ ամենամյա զորավարժությունների նպատակն է «Ժիմայտիա» բրիգադի ստորաբաժանումները նախապատրաստել պաշտպանական գործողությունների պլանավորմանն…

Read More
Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրան այցի ժամանակ հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Իրանի նախագահը նշել է, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի: Նա կրկնել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում այլ երկրների ներկայությունը տարածաշրջանի երկրների օգտին չէ, և որ վերջինները պետք…

Read More
Չինաստանը Թայվանի մերձակայքում նոր զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի մերձակայքում նոր զորավարժություններ է սկսել

Չինաստանը լայնածավալ զորավարժանք է անցկացնում Թայվանի մերձակայքում։ Joint-Sword-2024B անվանումը ստացած զորավարժությունները տեղի կունենան Թայվանի նեղուցում և կղզուց հյուսիս, հարավ և արևելք ընկած շրջաններում, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի Արևելյան հրամանատարությունը: «Զորավարժությունները նաև խիստ նախազգուշացում են Թայվանի անկախության ուժերի անջատողական գործունեությանը: Սա օրինական և անհրաժեշտ միջոց է Չինաստանի պետական ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասվում…

Read More
Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին։ Մրցանակը գիտնականներին շնորհվել է նրանց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում հաստատությունները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա:  Դափնեկիրները ցույց են տվել, որ երկրների բարեկեցության մակարդակի տարբերությունների պատճառներից մեկը հասարակական ինստիտուտներն են, որոնք ի հայտ են եկել գաղութացման ժամանակ:…

Read More
ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 13-ին Անտոնիու Գուտերեշի անունից հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա «կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»։ «ՄԱԿ-ի խաղաղապահները դարձյալ իրենց դիրքերում են Լիբանանում, իսկ ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել: Գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ UNIFIL-ի անձնակազմը և նրանց տարածքները երբեք չպետք…

Read More
ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել

ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել

Եվրամիությունը դատապարտում է ՄԱԿ-ի առաքելությունների դեմ ուղղված բոլոր հարձակումները, հայտարարել է Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը` ի պատասխան Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վրա Իսրայելի պաշտպանության ուժերի հարձակումներին, հայտնում է Reuters-ը: «ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ նման հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և բացարձակապես անընդունելի, դրանք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Բորելը՝ ԵՄ անունից կիրակի…

Read More
ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

Կիրակի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ զորք և ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգ կուղարկի Իսրայել՝ ուժեղացնելու Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, հաղորդում է Reuters-ը: Ըստ պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգները մասնավոր կերպով կոչ է արել Իսրայելին ճշգրտել իր պատասխան միջոցները՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմ սանձազերծելուց խուսափելու համար: Բայդենը հրապարակավ իր անհամաձայնությունն ու մտահոգությունն է հայտնել Իսրայելի հարձակմանը Իրանի միջուկային…

Read More
Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք

Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակցի, նախագահի, վարչապետի հետ, քննարկել իրադրությունը Գազայի հատվածում, Լիբանանում: Արաղչին ընդգծել է, որ Գազայի ու Լիբանանի դեմ գործողությունները կանխելու համար տարածաշրջանի երկրները պետք է կրկնապատկեն ջանքերը: Նա շեշտել է, որ մյուս երկրների դեմ Իսրայելի շարունակական սպառնալիքները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության…

Read More
Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը: Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը,…

Read More
ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի հակահրթիռային համակարգեր

ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի հակահրթիռային համակարգեր

Իսրայելի բանակն ընդլայնել է երկրի հյուսիսում փակ ռազմական գոտու սահմանները։ Այնտեղ մուտքը խստիվ արգելված է։ Իսրայելական ալիքներն էլ տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգները որոշել է Իսրայելում տեղակայել հակահրթիռային THAAD համակարգեր՝ Իրանից ևս մեկ հարձակման դեպքում բալիստիկ հրթիռներ որսալու համար։ THAAD համակարգն ի վիճակի է 40-150 կմ բարձրության վրա պաշտպանել վտանգից։

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը շուրջ 50 ԱԹՍ են արձակել Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ։ Բելգորոդի իշխանության տվյալով՝ մարզի մեկ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ: Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին, կան տուժածներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Կուրսկի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են: Ռուսական կողմը…

Read More
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում: Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժը իշխանության բաժանումն է: «Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ…

Read More