Էրդողանը Դոլմաբահչեի պալատում ընդունել է «3+3» հարթակի հանդիպման մասնակիցներին

Էրդողանը Դոլմաբահչեի պալատում ընդունել է «3+3» հարթակի հանդիպման մասնակիցներին

Թուրքիայի նախագահի գրասենյակի X-ի էջում տեղեկացրել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում ընդունել է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին, Արարատ Միրզոյանին, Աբբաս Արաղչիին, Սերգեյ Լավրովին: Չորս պետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիայում են մասնակցելու Հարավային Կովկասի շուրջ համագործակցության «3+3» ձևաչափի հանդիպմանը:

Read More
Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպական խորհրդի հայտարարությունը կողմնակալ են անվանել

Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպական խորհրդի հայտարարությունը կողմնակալ են անվանել

ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին, միաժամանակ դրական են նշվում Մոլդովան և Ուկրաինան, կողմնակալ է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ Եվրոպական խորհուրդը դրական գնահատականներ է տալիս, երբ այնտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներն ու…

Read More
Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել  «3+3» հարթակում. Լավրով

Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել «3+3» հարթակում. Լավրով

Մոսկվան, Անկարան և Թեհրանը Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան — Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման ավարտին։ Նրա խոսքով՝ Մոսկվան հիշեցրել է այն հիմքերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
ԵՄ դեսպանը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ամբողջ ֆինանսական օգնությունը

ԵՄ դեսպանը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ամբողջ ֆինանսական օգնությունը

Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո Վրաստանում գոյություն ունեցող քաղաքական կուրսի պահպանումը կհանգեցնի Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնության կորստի, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ «Վրաստանն արդեն կորցրել է ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունը (տարեկան ուղղակի աջակցությունը կառավարությանը), և դա վերաբերում է միայն ընթացիկ օգնության ծրագրերին: Եթե վրացիները քվեարկությամբ որոշեն չշարունակել անդամակցությունը Եվրամիությանը, Վրաստանը կկորցնի ամբողջ…

Read More
Իրանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կուժեղացնի պաղեստինյան դիմադրությունը

Իրանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կուժեղացնի պաղեստինյան դիմադրությունը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահվան հանգամանքը կուժեղացնի «դիմադրության ոգին»: «Քանի դեռ կան օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի»,- ասվում է ՄԱԿ-ում ներկայացուցչություն հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածում հարվածի ժամանակ սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը։ Իսրայելի իշխանությունները մտադիր են շարունակել պայքարը…

Read More
Եվրամիությունը փոխում է ապաստանի տրամադրման քաղաքականությունը

Եվրամիությունը փոխում է ապաստանի տրամադրման քաղաքականությունը

ԵՄ երկրները ձգտում են «վճռական գործողությունների»՝ արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ Բրյուսելում հրապարակված ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի միգրացիոն բաժնում ասվում է, որ Եվրամիությունը «կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել բոլոր մակարդակներում»՝ հեշտացնելու և արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ ԵՄ առաջնորդները նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պայքարելու ներգաղթի քաղաքական շահագործման դեմ և պաշտպանելու ԵՄ արտաքին սահմանները «բոլոր մատչելի միջոցներով՝…

Read More
ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Իսրայելի վարչապետ Բենիամին ՆԵթանյահուն «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Յահյա Սինվարայի սպանությունը կոչել է կարևոր իրադարձություն՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության անկման հարցում, ինչպես նաև կյանք ու ազատություն խոստացել պաղեստինյան անկլավից այն անձանց, ովքեր վայր կդնեն զենքերը և կազատեն իսրայելցի պատանդներին։ «Այսօր ես կանգնած եմ ձեր առջև, որ հայտնեմ՝ Յահյա Սինվարը ոչնչացվել է։ Նրա վերացումը կարևոր իրադարձություն է ՀԱՄԱՍ-ի…

Read More
Տարածաշրջանը պիտի պատրաստ լինի Իսրայել-Իրան հակամարտությանը. Թուրքիայի ԱԳՆ

Տարածաշրջանը պիտի պատրաստ լինի Իսրայել-Իրան հակամարտությանը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան Իսրայելի ու Իրանի հակամարտությունը շատ հավանական է համարում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ տարածաշրջանը պետք է պատրաստ լինի դրան։

Read More
Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան

Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեք եվրոպական երկրների ղեկավարների հանդիպմանն իր բացակայությունը բացատրել է Մերձավոր Արևելք նախատեսված հրատապ այցով։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Եվրամիության գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել կատարած այցի ժամանակ։ «Ես ոչ մի դեպքում չեմ կարողանա ներկա լինել»,- ասել է Մելոնին՝ հավելելով, որ հաջորդ օրը…

Read More
Քամալա Հարիսը հայտարարել է, որ «չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը»

Քամալա Հարիսը հայտարարել է, որ «չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը»

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Fox News-ի ետ հարցազրույցում ասել է, որ չի շարունակի գործող նախագահ Ջո Բայդենի կուրսը, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությունում։ «Իմ նախագահությունը չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը, և, ինչպես յուրաքանչյուր նոր նախագահ, որը սկսում է պաշտոնավարել, ես կբերեմ իմ կյանքի և մասնագիտական ​​փորձը, թարմ ու նոր…

Read More
Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային F-16-եր օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային F-16-եր օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Նիդերլանդները դեմ չէ, որ Ուկրաինան մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բեմելմանսը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից առաջ։ Նա հաստատել է, որ Նիդերլանդները մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և Կիևը դրանք արդեն օգտագործում է: Բեմելմանսը նշել է, որ ինքնապաշտպանության համար Ուկրաինայի զինված…

Read More
Իսրայելը ծրագրում է իր տարածքին միացնել Լիբանանի հարավային շրջանները. Հասան Ֆադլալլա

Իսրայելը ծրագրում է իր տարածքին միացնել Լիբանանի հարավային շրջանները. Հասան Ֆադլալլա

Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում սահմանամերձ Այտա էլ Շաաբ գյուղի աշտարակի վրա բարձրացրել են ազգային դրոշն այն բանից հետո, երբ այդ բնակավայրը մաքրվել է «Հըզբոլլահ» շարժման ուժերից և ենթակառուցվածքներից: «Հըզբոլլահը», սակայն, հերքել է այդ լուրը: «Դիմադրության ուժերի մարտիկների ցուցաբերած տոկունությունը թույլ չտվեց իսրայելական զորքերին ցամաքային գործողության 17 օրվա ընթացքում…

Read More
ԱՄՆ-ը B-2 ռմբակոծիչներ է օգտագործել հութիների ստորգետնյա զինապահեստների դեմ. Օսթին

ԱՄՆ-ը B-2 ռմբակոծիչներ է օգտագործել հութիների ստորգետնյա զինապահեստների դեմ. Օսթին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ը օգտագործել է B-2 ռազմավարական ռմբակոծիչներ՝ հարվածելու բունկերներին, որտեղ Եմենի հութի ապստամբները զենք էին պահում: «Այսօր ԱՄՆ-ի ուժերը, ներառյալ B-2 ռմբակոծիչները, ճշգրիտ հարվածներ են հասցրել Եմենի հութիների հսկողության տարածքում գտնվող հինգ ստորգետնյա զինապահեստի»,- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Օսթինի խոսքերը: Նախարարը հավաստիացրել է, որ խոսքը գետնի տակ գտնվող…

Read More
Բայդենը հայտարարել է Կիևին 425 մլն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

Բայդենը հայտարարել է Կիևին 425 մլն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային 425 մլն դոլարի անվտանգության օգնության նոր փաթեթ է տրամադրելու: Այն ներառելու է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) լրացուցիչ միջոցներ, «օդ-երկիր» դասի զինամթերք, զրահատեխնիկա և այլ սպառազինություն՝ Կիևի «անհետաձգելի կարիքները բավարարելու համար»: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր…

Read More
Ավելի քան 50 կամիկաձե ԱԹՍ է մասնակցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վրա գիշերային հարձակմանը

Ավելի քան 50 կամիկաձե ԱԹՍ է մասնակցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վրա գիշերային հարձակմանը

Գիշերը ՌԴ զինուժը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ 56 հարվածային անօդաչու թռչող սարքով, ինչպես նաև կառավարվող Х-59 հրթիռով՝ հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նախօրեին ուկրաինական կողմը հետ է մղել 136 կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Ըստ հաղորդագրության՝ գիշերային հարձակում իրականացրած դրոններից 22-ը խոցվել է ինը շրջանում, այդ թվում՝ Կիևում, սակայն մայրաքաղաքի թաղամասերից մեկում հարձակումից…

Read More
ՆԱՏՕ-ն կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր երկարաժամկետ ռազմավարություն. Ռյուտե

ՆԱՏՕ-ն կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր երկարաժամկետ ռազմավարություն. Ռյուտե

ՆԱՏՕ-ն մտադիր է աստիճանաբար երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հայեցակարգ մշակել՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խնդրի լուծման փուլային մոտեցում կա: Թեման կքննարկվի այսօր և այս տարի ավելի ուշ՝ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա…

Read More
Հյուսիսային Կորեայի հաքերները 3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել երկրի միջուկային ծրագրի համար

Հյուսիսային Կորեայի հաքերները 3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել երկրի միջուկային ծրագրի համար

Հյուսիսային Կորեայի հաքերները 2017 թվականից ի վեր գողացել են մոտ 3 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթ՝ ասվում է Microsoft-ի 2024 թվականի կիբեռանվտանգության զեկույցում: Միայն 2023 թվականին գողացվել է 600 միլիոնից 1 միլիարդ դոլար։ Գողացված գումարն օգտագործվել է Փհենյանի միջուկային ծրագրի ֆինանսավորման համար։ Microsoft-ն ընդգծել է, որ այդ միջոցները ծածկում են միջուկային զենք ստեղծելու համար Փհենյանի ծախսերի…

Read More

Բրյուսելում անցկացվել է Եվրամիության և Ծոցի երկրների առաջին գագաթնաժողովը

Եվրամիության և Պարսից ծոցի երկրների առաջին գագաթնաժողովի գլխավոր աշխարհաքաղաքական թեման է եղել Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը և ՀԱՄԱՍ ու «Հըզբոլլահ» կազմակերպությունների դեմ Իսրայելի պատերազմը։ Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են, որ ճգնաժամից ելքը երկու անկախ պետության՝ Իսրայելի և Պաղեստինի սկզբունքն է։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև խորացնել առևտրային համագործակցությունը, համատեղ պայքարել կլիմայի գլոբալ փոփոխության դեմ և…

Read More

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել տարածաշրջանի երկրների վճռականությունը խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու և խաղաղության համաձայնության հասնելու հարցում և հավելել, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ իր աջակցությունը ցուցաբերել: Նա վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝…

Read More
Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում. Մարիա Զախարովա

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան այս ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ տարածաշրջանային դերակատարների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև հնարավորություն՝ խթանելու առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային, հումանիտար ոլորտներում…

Read More
Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով

Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել է, որ իր երկրում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է մեդալով։   «Հայաստանն ու Ֆրանսիան կապված են համատեղ դարավոր պատմությամբ, և միասին մենք կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Հասմիկ Տոլմաջյանին՝ որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան կատարած աշխատանքի համար»,- գրել է Լեկորնյուն X հարթակում։

Read More
ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող ռուսական գազը՝ հունվարին պայմանագրի ժամկետի ավարտից հետո: «Ես հաստատել եմ, որ մենք պատրաստ ենք Ռուսաստանի և «Նավթոգազի» միջև պայմանագրի ավարտին: Կան 14 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազին փոխարինող տարբերակներ»,- մեջբերել է նրա խոսքերը Reuters-ը։ Սիմսոնը հավելել է, որ ռուսական գազի…

Read More
Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա

Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա

Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում: Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ «Մենք այս ձևաչափը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության…

Read More
Շվեյցարացի օրենսդիրները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնել

Շվեյցարացի օրենսդիրները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնել

Շվեյցարիայի օրենսդիրները միջնորդություն են ներկայացրել՝ կոչ անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ «Նպատակն է նպաստել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև բաց երկխոսությանը՝ պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի վերաբերյալ, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ շահագրգիռ միջազգային դերակատարների ներկայությամբ»,- ասված է Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների…

Read More

Զելենսկին Ռադային է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը». BBC

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթանակի ծրագրի» մասին, որով սեպտեմբերի վերջին մեկնել էր ԱՄՆ, գրում է BBC-ն։ Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։ Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ և «հենց հիմա»։ Երկրորդ կետը պաշտպանությունն է՝ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակությունը և այդ տարածքում հարվածների սահմանափակումների…

Read More
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստին

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստին

Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք բանակցություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։ «Ոչ, մենք չենք մասնակցի: Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան –…

Read More
ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները լայնածավալ հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի ուղղությամբ՝ հրթիռներով հարվածելով քաղաքի կենտրոնին և ծայրամասում գտնվող մի քանի բնակելի շենքերի։ Քաղաքի ղեկավարն ու վեց աշխատակից, որոնք եղել են քաղաքապետարանի շենքում, որտեղ հարվածի պահին մարդասիրական օգնություն է հավաքվել, սպանվել են։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի վրա…

Read More
ԱՄՆ Ջորջիա նահանգում վաղ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել

ԱՄՆ Ջորջիա նահանգում վաղ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել

ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահի ընտրության վաղ քվեարկության առաջին օրը քվեարկել է ավելի քան 300 հազար ընտրող։ Ջորջիան այն առանցքային նահանգներից է, որտեղ քվեարկության արդյունքները, ինչպես սպասվում է, կարող են որոշիչ դեր խաղալ ընտրության ելքի վրա։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել: Առաջին օրը քվեարկությանը մասնակցել է 252.000 ընտրող: 2020…

Read More
Թուրքիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումը տեղի է ունեցել Մալաթիա քաղաքից 44 կիլոմետր դեպի արևելք, օջախի մոտ 10 կմ խորությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:

Read More
Բայդենը նախատեսում է այս շաբաթ հանդիպել Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ

Բայդենը նախատեսում է այս շաբաթ հանդիպել Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ

Սպասվում է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Գերմանիա, որտեղ կհանդիպի եվրոպացի երեք ղեկավարի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Ուկրաինայի զենքի գլխավոր մատակարարները որոշելու են Կիևին հետագա աջակցության ճակատագիրը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք եվրոպական աղբյուրի։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ չորս առաջնորդներն ի…

Read More