Չինաստանը Թայվանի մերձակայքում նոր զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի մերձակայքում նոր զորավարժություններ է սկսել

Չինաստանը լայնածավալ զորավարժանք է անցկացնում Թայվանի մերձակայքում։ Joint-Sword-2024B անվանումը ստացած զորավարժությունները տեղի կունենան Թայվանի նեղուցում և կղզուց հյուսիս, հարավ և արևելք ընկած շրջաններում, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի Արևելյան հրամանատարությունը: «Զորավարժությունները նաև խիստ նախազգուշացում են Թայվանի անկախության ուժերի անջատողական գործունեությանը: Սա օրինական և անհրաժեշտ միջոց է Չինաստանի պետական ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասվում…

Read More
Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին։ Մրցանակը գիտնականներին շնորհվել է նրանց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում հաստատությունները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա:  Դափնեկիրները ցույց են տվել, որ երկրների բարեկեցության մակարդակի տարբերությունների պատճառներից մեկը հասարակական ինստիտուտներն են, որոնք ի հայտ են եկել գաղութացման ժամանակ:…

Read More
ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 13-ին Անտոնիու Գուտերեշի անունից հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա «կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»։ «ՄԱԿ-ի խաղաղապահները դարձյալ իրենց դիրքերում են Լիբանանում, իսկ ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել: Գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ UNIFIL-ի անձնակազմը և նրանց տարածքները երբեք չպետք…

Read More
ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել

ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել

Եվրամիությունը դատապարտում է ՄԱԿ-ի առաքելությունների դեմ ուղղված բոլոր հարձակումները, հայտարարել է Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը` ի պատասխան Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վրա Իսրայելի պաշտպանության ուժերի հարձակումներին, հայտնում է Reuters-ը: «ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ նման հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և բացարձակապես անընդունելի, դրանք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Բորելը՝ ԵՄ անունից կիրակի…

Read More
ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

Կիրակի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ զորք և ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգ կուղարկի Իսրայել՝ ուժեղացնելու Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, հաղորդում է Reuters-ը: Ըստ պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգները մասնավոր կերպով կոչ է արել Իսրայելին ճշգրտել իր պատասխան միջոցները՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմ սանձազերծելուց խուսափելու համար: Բայդենը հրապարակավ իր անհամաձայնությունն ու մտահոգությունն է հայտնել Իսրայելի հարձակմանը Իրանի միջուկային…

Read More
Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք

Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակցի, նախագահի, վարչապետի հետ, քննարկել իրադրությունը Գազայի հատվածում, Լիբանանում: Արաղչին ընդգծել է, որ Գազայի ու Լիբանանի դեմ գործողությունները կանխելու համար տարածաշրջանի երկրները պետք է կրկնապատկեն ջանքերը: Նա շեշտել է, որ մյուս երկրների դեմ Իսրայելի շարունակական սպառնալիքները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության…

Read More
Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը: Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը,…

Read More
ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի հակահրթիռային համակարգեր

ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի հակահրթիռային համակարգեր

Իսրայելի բանակն ընդլայնել է երկրի հյուսիսում փակ ռազմական գոտու սահմանները։ Այնտեղ մուտքը խստիվ արգելված է։ Իսրայելական ալիքներն էլ տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգները որոշել է Իսրայելում տեղակայել հակահրթիռային THAAD համակարգեր՝ Իրանից ևս մեկ հարձակման դեպքում բալիստիկ հրթիռներ որսալու համար։ THAAD համակարգն ի վիճակի է 40-150 կմ բարձրության վրա պաշտպանել վտանգից։

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը շուրջ 50 ԱԹՍ են արձակել Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ։ Բելգորոդի իշխանության տվյալով՝ մարզի մեկ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ: Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին, կան տուժածներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Կուրսկի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են: Ռուսական կողմը…

Read More
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում: Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժը իշխանության բաժանումն է: «Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ…

Read More
ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը Լիբանանի տարածքում

ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը Լիբանանի տարածքում

Իսրայելական բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանի հարավային տարածքներ, ոչնչացրել շարժման թունելները, այլ ենթակառուցվածքներ և «Հըզբոլլահի» ներկայացուցիչների։ Շարժումն էլ 100-ից ավելի հրթիռ և անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններում ավերածություններ կան: «Հըզբոլլահը» կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին հեռանալ ռազմական օբյեկտների շրջակա տարածքներից: Միաժամանակ, շարժման ներկայացուցիչը…

Read More
Բայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմի հայտարարում

Բայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմի հայտարարում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է զգուշացնել Իրանին, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ ցանկացած մահափորձ Վաշինգտոնը կդիտի որպես պատերազմ հայտարարելու ակտ՝ գրում է The Washington Post-ը։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթն ընդգծել է, որ Բայդենը հրահանգել է «բոլոր ռեսուրսներն» ուղղել պաշտպանելու Թրամփին: Հետախուզական գործակալություններին հանձնարարված է տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ…

Read More
Լոնդոնը 37 ընկերության կասկածում Է ՌԴ կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար

Լոնդոնը 37 ընկերության կասկածում Է ՌԴ կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար

BBC-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Լոնդոնը հետաքննում է Մեծ Բրիտանիայի հետ կապված 37 ընկերության գործունեությունը, որոնք կասկածվում են Ռուսաստանի կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար: Առայժմ ոչ ոք չի պատժվել։ 2022 թվականի դեկտեմբերին G7-ի երկրները, որոնց այնուհետև միացան այլ երկրներ, արգելք են կիրառել ծովով ռուսական նավթի ներկրման նկատմամբ, ռուսական նավթի գնի վերին շեմն էլ նշանակել են…

Read More
Թուրքիան կսահմանափակի ռուսական պողպատի գնումները

Թուրքիան կսահմանափակի ռուսական պողպատի գնումները

Թուրքիան մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից ներկրվող պողպատե արտադրանքի համար։ Այսուհետ ռուսական պողպատը լրացուցիչ 6-9 տոկոսով կհարկվի՝ կախված արտադրողից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կառավարության որոշման մեջ: Միջոցառումները մտցվել են 5 տարի ժամկետով և կապված են օտարերկրյա մատակարարների կողմից «անբարեխիղճ մրցակցության» և դեմպինգի հետ, որոնք վնասում են պողպատի տեղական արտադրությունը՝ բացատրել են Թուրքիայի կառավարությունից։ Անկարան նմանատիպ…

Read More
Պարսից ծոցի երկրները թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակման համար. WSJ

Պարսից ծոցի երկրները թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակման համար. WSJ

Արաբական երկրները, հավանաբար, թույլ չեն տա Իսրայելին՝ իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հնարավոր հարձակման համար՝ NBC-ին ասել է Պարսից ծոցի դիվանագետը: Տարածաշրջանի երկրներից մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ Իրանը զգուշացրել է տեղի երկրներին, որ եթե նրանք որևէ օգնություն ցուցաբերեն Իսրայելին, դա կարող է հանգեցնել պատերազմի: «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը շահագրգռված չէ ընկնել…

Read More
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ու Իտալիայի վարչապետը դատապարտել են Իսրայելի հարձակումը խաղաղապահների վրա

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ու Իտալիայի վարչապետը դատապարտել են Իսրայելի հարձակումը խաղաղապահների վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելից պահանջել է այլևս չհարձակվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անդամների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է իսրայելցի զինվորականների գործողությունները՝ հայտնում է Sole 24 Ore-ն։ «Իտալիայի կառավարությունը խիստ բողոք…

Read More
«Հըզբոլլահը» բաց է հակամարտությունը կանգնեցնելու ցանկացած ջանքի համար. խոսնակ

«Հըզբոլլահը» բաց է հակամարտությունը կանգնեցնելու ցանկացած ջանքի համար. խոսնակ

«Հըզբոլլահ» շարժումը կարող է դիտարկել ոչ միայն զինված դիմադրությունը, այլև գործողությունների այլ տարբերակներ Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար, LBCI հեռուստաալիքին ասել է շարժման մամուլի ծառայության ղեկավար Մուհամմադ Աֆիֆը։ «Մեր բացարձակ առաջնահերթությունը թշնամուն հաղթելն է, ուժով ստիպել նրան դադարեցնել իր ագրեսիան: Այնուամենայնիվ, մենք բաց ենք այն կանգնեցնելու ցանկացած ջանքի համար»,- ասել է նա: Մուհամմադ Աֆիֆի խոսքով՝ «Հըզբոլլահն»…

Read More
Ադրբեջանը դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը

Ադրբեջանը դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները: Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել դրանք: «Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման՝…

Read More
Հանրապետության նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Հանրապետության նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:

Read More
Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանի մի քանի հատվածում և ճեղքել ուկրաինական պաշտպանական գիծը՝ հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված տելեգրամյան ալիքները: Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը նաև տեղեկացրել է, որ ռուսական բանակը «հետ է մղել» Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի խմբավորման ձախ թևը։ Հոկտեմբերի 10-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան…

Read More
Նիկարագուան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ

Նիկարագուան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ

Նիկարագուայի կառավարությունը, նախագահ Դանիել Օրտեգայի կարգադրությամբ, սկսում է Իսրայելի հետ հարաբերությունների խզումը, հայտարարել է երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն։ «Մեր նախագահը ԱԳ նախարարությանը հանձնարարել է իրագործել խորհրդարանի խնդրանքը և սկսել Իսրայելի ֆաշիստական և ցեղասպան կառավարության հետ հարաբերությունների խզման գործընթացը»,- ասել է նա։

Read More
Իրանի նախագահը ՌԴ-ին կոչ է արել ակտիվացնել դերակատարումը Գազայում ու Լիբանանում արյունահեղությունը դադարեցնելու հարցում

Իրանի նախագահը ՌԴ-ին կոչ է արել ակտիվացնել դերակատարումը Գազայում ու Լիբանանում արյունահեղությունը դադարեցնելու հարցում

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել նավթագազային ոլորտում նախագծերի իրականացումը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ ՌԴ ղեկավարի հետ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի նախագահը Ռուսաստանին կոչ է արել ավելի ակտիվ դիմադրել Իսրայելի գործողություններին, որոնք հանգեցնում են Լիբանանի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչների զանգվածային մահերի։ «Մենք քննարկել ենք տարածաշրջանային…

Read More
Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը. ԱՄՆ նախագահի խորհրդական

Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը. ԱՄՆ նախագահի խորհրդական

Բաքվում աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան հայտարարել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը։   «Համաձայնեցրել ենք մեր առաջնահերթություններն այն բանից հետո, երբ որոշվել է, որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է պաշտոնյան:   Պոդեստան տեղեկացրել է, որ նաև հանդիպել է…

Read More
«Հըզբոլլահը» 100-ից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Հըզբոլլահը» 100-ից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Հըզբոլլահը» վերջին ժամերին 100-ից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ դրանց մի մասը խոցվել է:   Ավելի վաղ Լիբանանից ևս 200 արկ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնի է մեկ զոհի և վիրավորների մասին:   Իսրայելական զինուժն էլ հարվածել էր Բեյրութի կենտրոնական հատվածին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել, 110-ից…

Read More
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները պատահաբար են հայտնվել Իսրայելի թիրախում. ՑԱՀԱԼ

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները պատահաբար են հայտնվել Իսրայելի թիրախում. ՑԱՀԱԼ

Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ շտաբի տարածքում գտնվող հաստատությունը պատահաբար է հայտնվել թիրախում։    «Իսրայելի զինվորները անմիջական սպառնալիք են տեսել և պատասխան կրակ բացել: Վտանգի աղբյուրը գտնվել է խաղաղապահներից 50 մետր հեռու»,- ասված է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության մեջ։   Նշվում է, որ միջադեպից մի քանի ժամ առաջ զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահներին հորդորել են ապաստան գտնել:

Read More
Շոլցը Զելենսկուն տեղեկացրել է Կիևին օգնության նոր փաթեթների մասին

Շոլցը Զելենսկուն տեղեկացրել է Կիևին օգնության նոր փաթեթների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիա և Իտալիա այցերից հետո մեկնել է Բեռլին: Նրան ընդունել է Գերմանիայի կանցլերը, վստահեցրել, որ իր երկիրն Ուկրաինայի կողքին է:   Օլաֆ Շոլցը տեղեկացրել է Կիևին օգնության նոր փաթեթների մասին, որոնք ուղղված կլինեն մասնավորապես հանրապետության ջերմամատակարարման վերականգնմանը, ռազմական աջակցությանը, ՀՕՊ համակարգի ուժեղացմանը:   «Մինչև տարեվերջ մեր գործընկերներ Բելգիայի, Դանիայի և Նորվեգիայի…

Read More
Իսպանիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումն Իսրայելին

Իսպանիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումն Իսրայելին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել զենքի փոխանցումն Իսրայելին՝ նշելով, որ Իսպանիան նման մատակարարումներ չի իրականացրել Գազայի հատվածում հակամարտությունն սկսվելուց ի վեր: «Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, միջազգային հանրությունը պետք է շտապ դադարեցնի զենք արտահանել Իսրայել։ Իմ կարծիքով՝ դա հրատապ հարց է: Ցանկանում եմ…

Read More
Աշխաբադում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի նախագահները

Աշխաբադում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի նախագահները

Աշխաբադում ավարտվել են Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը խոսել են մոտ մեկ ժամ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումն անցել է ընդլայնված ձևաչափով, ապա տեղի է ունեցել առանձնազրույց: Փեզեշքիանը բանակցությունների ընթացքում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների «անկեղծությունը»՝ նշելով, որ երկրների միջև զարգանում են մշակութային և հումանիտար շփումները:…

Read More
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:

Read More
Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնել. Լուազո

Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնել. Լուազո

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնել:   «Մոլորակի պաշտպանությունը, իհարկե, կարևոր է, սակայն Բաքվում համաժողովի անցկացումը լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Լուազոն:   Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տնտեսությունը կախված է ածխաջրածիններից, այդ երկրում զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները: Լուազոյի խոսքով՝ Բաքուն…

Read More