Սամցխե-Ջավախքում կկառուցվի միջհամայնքային անօթևան կենդանիների ապաստարան

Սամցխե-Ջավախքում կկառուցվի միջհամայնքային անօթևան կենդանիների ապաստարան

Սկսվել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի համար նախատեսված միջհամայնքային անօթևան կենդանիների ապաստարանի կառուցման նախագծային և ծախսային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները։

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Ազգային սննդի գործակալության շների գերբնակեցման կառավարման կենտրոնի փորձագետ Լաշա Գեգեչկորին, Ազգային սննդի գործակալության Սամցխե-Ջավախքի բաժնի ղեկավար Բեքա Կոբախիձեն, ինչպես նաև նախագծային կազմակերպության ներկայացուցիչներն ու երկրաբանները այցելել են ապագա ապաստարանի կառուցման համար ընտրված տարածք։

Նախագծի նախապատրաստման շրջանակում արդեն իրականացվել են նախնական նախագծային և երկրաբանական ուսումնասիրությունները։ Նախագծային փաստաթղթերի ավարտից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ։

Անօթևան կենդանիների ապաստարանների կառուցումն իրականացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ շների գերբնակեցման կառավարման պետական ծրագրի շրջանակում, որի պատասխանատուն Ազգային սննդի գործակալությունն է։

Սամցխե-Ջավախքի միջհամայնքային ապաստարանը կկառուցվի Սուղլիս գյուղի «Փարեխա» կոչվող տարածքում, որը Ախալցխայի քաղաքապետարանը ժամանակավոր օգտագործման իրավունքով փոխանցել է Ազգային սննդի գործակալությանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել ժամանակակից չափանիշներին համապատասխան համալիր, որը կսպասարկի Սամցխե-Ջավախքի բոլոր վեց մունիցիպալիտետները՝ նպաստելով անօթևան կենդանիների խնամքի, վերահսկման և բարեկեցության արդյունավետ համակարգի ձևավորմանը։