Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել
Էր-Ռիադում 50 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջել են ստեղծել հատուկ անկախ հանձնաժողով՝ Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների ուսումնասիրության համար, ասված է գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ «Ամենավճռական ձևով դատապարտում ենք սարսափեցնող և ցնցող հանցագործությունները, որ իրագործվել են Գազայի հատվածում իսրայելական օկուպացիոն բանակի կողմից,…
