Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել
Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի՝ հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: «Զոհվել է 14 մարդ, երեքին հաջողվել է փրկել։ Հնարավոր է՝ փլատակների տակ դեռ դիակներ կան»,- ասել է պաշտոնյան։ Հաղորդվում է, որ երեք փրկվածից երկու կին գտնվում է ծանր վիճակում: Ընթանում է քննություն՝ պարզելու…
